Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ժողովուրդն ուզում է, որ իր հետ ճիշտ աշխատեն և քաղաքական առաջարկ անեն

Ժողովուրդն ուզում է, որ իր հետ ճիշտ աշխատեն և քաղաքական առաջարկ անեն
18.09.2023 | 13:36

Լավ եք անում, որ ֆիքսում եք, թե «ժողովուրդը մերժեց», «Երևանում տապալվեցին», «Փաշինյանը լեգիտիմ չէ», «ժողովուրդը ցույց տվեց, որ համաձայն չէ», շատ լավ եք անում: Ճիշտ կլինի՝ շնորհակալություն հայտնեք նաև ժողովրդին ու ներողություն խնդրեք տարբեր պիտակավորումների համար և, առհասարակ, երախտապարտ լինեք նրան: Հա՜, ու մի քիչ էլ իրական սիրեք, անպայման կզգա ու ևս երախտապարտ կլինի:

P.S. Էս ընտրություններում ժողովուրդը, կատարելով հակավարկանիշային ընտրություն, ցույց տվեց, թե ինչքան է ուզում, որ իր հետ ճիշտ աշխատեն և քաղաքական առաջարկ անեն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4523

Մեկնաբանություններ